Իտալիայի մայրաքաղաքը սնանկացման շեմին է: Այս մասին հայտնել է Հռոմի քաղաքապետ Ինյանցիո Մարինոն:

Ըստ նրա, եթե երկրի կառավարությունը միջոցներ չձեռնարկի քաղաքի գանձարանը լցնելու ուղղությամբ, փետրվարի 28-ից  ինքը կդադարեցնի բոլոր  կոմունալ ծառայությունների մատուցումը` ներառյալ տրանսպորտային հաղորդակցումը, բուժսպասարկումը եւ կփակի մանկապարտեզները:

Հաղորդվում է, որ Հռոմն առանց գումարի է մնացել հատուկ օրենքի ընդունումը ուշացնելու պատճառով , որն այդպես էլ կոչվում էր`  «Հռոմի փրկությունը»: Փաստաթուղթը նախատեսում էր մի շարք միջոցներ` քաղաքի սնանկացումը կանխելու եւ պետական բյուջեից ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ: Սակայն օրինագիծը տարբեր քաղաքական ուժերի բազմաթիվ բողոքների պատճառով մի քանի շաբաթ առաջ մերժվել էր` դեռեւս Էնրիկո Լետտայի կառավարության օրոք, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: