«Բարգավաճ Հայաստան» կուսակցության վերջին համագումարին Գագիկ Ծառուկյանի ելույթը կարճ էր, բայց այս համագումարը իր բովանդակությամբ ավելին է քան նախորդ բոլորը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։
Նա շեշտեց, որ հստակ տարաջանտում տրվեց առկա խնդիրների եւ պարոն Ծառուկյանը հստակ ասաց՝ ինչի է պատրաստ եւ հանուն ինչի. «Ես ուզում եմ հավատալ, մեր կուսակցության մեջ եղել է քննարկում միանալ խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերին, որպեսզի միասին ծրագիր մշակենք եւ ստեղծենք ճանապարհային քարտեզ ստեղծված իրավիճակից դուրս գալու։։ Կլինի հանդիպում, կասենք դիրքորոշումը»,- ասաց նա։
Նա շեշտեց, որ վատ է, երբ այդ ամենը ՀՀԿ-ի կողմից չի ճիշտ չի ընկալվում, «ՀՀԿ-ն սովոր է հարցին մոտենալ հետեւյալ կերպ, որ եթե որեւէ մեկը մեզ դիտողություն է անում, մեր թշնամին է, եւ փորձում է նրա հետ վարվել նոյն կերպ, ինչպես թշնամու, պետք է վերջ տալ այդ պրակտիկային եւ հասկանալ որ եթե ձեւավորվում է ուժեղ բեւեռ, դա նորմալ երեւույթ է պետության շահի տեսանկյունից»։
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի այլընտրանք լինելուն, Գառնիկ Իսագուլյանը շեշտեց, որ Հայաստանում եւ ընդդիմադիր, եւ դիմադիր գաղափարն է վարկաբեկված, եւ երբ մարդը իրեն անվանում է այլընտրանք, նշանակում է այլընտրանք է թե ընդդիմությունը, թե դիմությանը, «ձեւավորվում է նոր ուժ, եկեք այնպես անել, որ մեր մոտ Մայդանը չղեկավարեն աջ ծայրահեղականները, այլ դա անի ձեւավորված ուժ»։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























