Անհասկանալի է, թե որտեղից է Տիգրան Սարգսյանը այդքան վստահ հանրային աջակցության վրա՝ ՄՄ-ին անդամակցելու որոշման հարցում: Այս այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Ըստ նրա՝ Հայաստանի քաղաքացիները հավասարապես չգիտեն, թե ինչ կստանան ՄՄ-ին անդամակցելուց ու ինչ կստանային Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրումից:

«Անգամ ինձ՝ եվրաինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահիս, այդպես էլ չտվեցին այդ համաձայնագրի տեքստը: Ես այն շատ ավելի ուշ եմ ստացել ՝ շնորհիվ իմ բրյուսելյան աղբյուրների»,-ասել է Զոհրաբյանը:

ԲՀԿ մեկ այլ պատգամավոր Վահե Հովհաննիսյանի կարծիքով՝ Հայաստանի տնտեսության 2 – 3 ճյուղեր կարող են լրջորեն տուժել ՄՄ-ին անդամակցելուց: