Փետրվարի 28-ի առավոտյան Անապայից Ղրիմի Սեւաստոպոլ քաղաք են ժամանել ռազմական ութ ուղղաթիռներ: Այդ մասին հայտնում է ZN.UA-ը:

Գործակալության աղբյուրը չի բացառել, որ դրանցից մեկով քաղաք կարող էր ժամանել փախստական նախագահ Վիկտոր Յանուկովիչը:

Ղրիմի թաթարների Մեջլիսի առաջնորդ Ռեֆաթ Չուբարովը հաստատել է ռուսական ութ ուղղաթիռների` Ղրիմ ժամանելու մասին տեղեկությունը: Ըստ Չուբարովի` ուղղաթիռներից մեկում Յանուկովիչի գտնվելու վերաբերյալ տեղեկությունը դեռ չի հաստատվել եւ տվյալ պահին ստուգվում է: