Ռուսաստանի Տուլա քաղաքում Հայաստանի քաղաքացին մեղավոր է ճանաչվել դեռահասին ծեծելու, թալանելու եւ սպառնալու մեջ:

Շրջանի դատախազությունում հայտնել են, որ 2012թ. սեպտեմբերի 1-ին 26-ամյա Արշալույս Մատինյանը փողոցում մի դեռահասի էր նկատել, որի ձեռքին տղայի մորը պատկանող բջջային հեռախոսն էր եղել: Մատինյանը մի քանի անգամ բռունցքով հարվածել էր դեռահասի դեմքին եւ նրա ձեռքից խլել բջջային հեռախոսը:

Հետո Մատինյանը երեխայից պահանջել էր տնից բերել 2,5 հազար ռուբլի կամ ոսկյա զարդեր՝ հայտարարելով, որ հակառակ դեպքում կգնա  տղայի բնակարան եւ կմորթի նրա հարազատներին:  Տղան տուն էր գնացել, սակայն բնակարանից դուրս չէր եկել, հայտնում է rosbalt.ru-ն: 

Հաղորդվում է, որ դատարանը Մատինյանին 3 տարի 8 ամսվա ազատազրկման է դատապարտել խիստ ռեժիմի բանտում: