Ամերիկյան Վաշինգթոնի նահանգում 11-ամյա աղջնակը գնդակահարել է պումային՝ պաշտպանելով իր 14-ամյա եղբորը գազանի հարձակումից: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով նահանգի ձկնային ռեսուրսների եւ վայրի բնության դեպարտամենտին:

Ըստ ամենայնի, գազանը որոշ ժամանակ հետեւել է դեռահասին, եւ երբ վերջինս մոտեցել է տանը, պուման ցատկել է նրա վրա կայանված մեքենաներից մեկի հետեւից:

Հաղորդվում է, որ երբ դեռահասի հայրը պատուհանից դուրս է նայել, տեսել է գազանին որդուց մի քանի մետր հեռավորության վրա: Տղան հասցրել է մտնել տուն ու փակել դուռը, իսկ 11-ամյա Շելբին վերցրել է զենքը եւ կրակեն կենդանու վրա: Նշվում է, որ աղջիկը պումաների վրա կրակելու թույլտվություն ունի:

Բնության պահպանության գերատեսչության ներկայացուցիչների խոսքով՝ սպանված էգ պուման 4 տարեկան է եղել, քաշը՝ 23 կգ, հաղորդում է Lenta.ru-ն: