Ուկրաինակն «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն հանդիպել է Կանադայի ԱԳ նախարար Ջոն Բեյրդի հետ:

«Երջանիկ եմ հանդիպել Ձեզ հետ: Սա բոլորիս համար արտակարգ իրադարձություն է: Ձեր առողջությունն ու բարեկեցությունը շատ է անհանգստացնում մեզ»,-ընդգծել է Բեյրդը՝ փոխանցելով Կանադայի վարչապետի շնորհավորանքները:

Իր հերթին Տիմոշենկոն շնորհակալություն է հայտնել Կանադային՝ աջակցության ու համերաշխության համար: Այս մասին հաղորդում է «Ցենզոր.ՆԵԹ»-ը՝ վկայակոչելով «Բատկիվշչինայի» մամուլի ծառայությունը: