Ռուսաստանի կառավարության օրինագծային գործունեության վերաբերյալ հանձնաժողովը արտոնել է Հայաստանի հետ ռազմատեխնիկական զարգացման մասին պայմանագիրը, որը նախորդ տարվա հունիսի 25-ին ստորագրվել էր Երեւանում, հաղորդվում է կառավարության կայքում, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Ծրագրվում է նաեւ, որ փաստաթուղթը կդիտարկվի Ռուսաստանի կառավարության նիստում, որից հետո կներկայացվի խորհրդարանում՝ վավերացվելու:
Պայմանագրով նախատեսվում է բարենպաստ ռեժիմ սահմանել կողմերի համար՝ մշակելու, արտադրելու, շահագործելու, վերանորոգելու, արդիականացնելու ռազմատեխնիկան:




























