Մինչ օրս սումգայիթյան ոճրագործությունը իրավական  գնահատական  չի ստացել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 28-ին, Ստեփանակերտի հուշահամալիրում սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը հարգելուց հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը:

«Մենք համոզված ենք, որ նման ոճրագործություն իրականացնողները վաղ թե ուշ  կստանան իրենց արժանի պատիժն ու գնահատականը»,-ասել է նա՝ հավելելով, որ Սումգայիթյան ողբերգության  անպատժելիությունը ճանապարհ հարթեց  ոչ միայն նոր հանցագործությունների, նոր կոտորածների, այլ նաեւ նորանկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի լայնամասշտաբ  ռազմական ագրեսիայի ձեռնարկման համար: