Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի մամուլի ասուլիսը տեղի կունենա Դոնի Ռոստովի «Վերտոլ Էքսպո» ցուցասրահում: Հանդիպման վայրը շրջափակել են ոստիկանները: 

Շենք, որտեղ տեղի է ունենալու մամուլի ասուլիսը, կարելի է մտնել միայն մանրազնին ստուգում անցնելուց հետո: Ցուցասրահի մուտքի մոտ խստացվել են անվտանգության միջոցները, շենքի առջեւի հրապարակը մետաղական ցանկապատով է շրջապատված, որից այն կողմ թույլատրում են միայն համապատասխան անցաթուղթ ներկայացնող լրագրողներին, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը:

Իրավապահ մարմինների աշխատակիցները լրագրողներին խնդրում են  դեն նետել ավելորդ բոլոր իրերը, մասնավորապես լրագրողներից մեկին խնդրել են ներս չտանել խնձորը, որպեսզի այն պատահաբար չնետեն Յանուկովիչի վրա:

Հաղորդվում է, որ Յանուկովիչի մամուլի ասուլիսը նախատեսված է Երեւանի ժամանակով 17.00-ին: