Ամերիկացիների նախնիները 25 հազար տարի առաջ տեղի ունեցած սառցային շրջանն անցկացրել են Բերինգի կամրջի վրա թաքնվելով: Նման եզրակացության են եկել գիտնականները: Բերինգի կամուրջ են անվանում պարանոցը, որը ժամանակին իրար է կապել Ամերիկան եւ Ասիան: Ներկայումս այն մնացել է Բերինգի եւ Չուկոտկայի ծովերի ջրերի տակ:

Գիտնականները ենթադրում են, որ հենց այդտեղ են 10 հազար տարի ապրել Ամերիկայի հնդկացիների նախնիները, որոնք գաղթել են արեւելյան Սիբիրից, քանի դեռ մայրցամաքում կյանքի համար պայմանները անպետք են եղել, հաղորդում է  Gazeta.ru-ն:

Այդ ընթացքում Բերինգի կամրջի վրա աճել են գաճաճ ծառեր ու թփեր, որոնք մարդիկ օգտագործել են որպես վառելիք: Մինչ այդ գիտնականներին անհայտ էր, թե ինչպես են բնիկ ամերիկացիները դիմացել սառցային շրջանի ժամանակ, երբ լքել են Ասիան: