Իրանի եւ Հայաստանի հեռուստաընկերությունների համագործակցության համար նոր հարթակ է ստեղծվելու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը։ Նա տեղեկացրեց, որ Իրանի ԻսլամականՀանրապետության Թեհրան քաղաքում փետրվարի 19-ին ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի եւ Իրանի Իսլամական Հանրապետության հեռարձակողների միջեւ կնքվել է փոխըմբռնման հուշագիր:«Հուշագրի շրջանակներում կստեղծվի հարթակ, որի միջոցով մեր եւ Իրանի հեռուտաընկերություննրը կկարողանան սերտորեն համագործակցել։ Սա նշանակում է, որ երկու երկրների հեռուստաընկերությունները կփոխանակեն հաղորդումներ, ֆիլմեր, պատմամշակութային սերիալներ կնկարեն, ինչպես նաեւ մասնագետներ կվերապատրաստեն, փորձի փոխանակում կարվի եւ տեխնիկական միջոցների վերազիննման հնարավորություն կընձեռվի»,- նշեց Գագիկ Բունիաթյանը։ Նրա խոսքով՝այժմ քննարկման փուլում է Մոլդովայի, Չեխիայի, Վրաստանի եւ մի շարքայլ երկրների հետ նման համագործակցություն ստեղծելու հնարավորությունը։ ՀՌԱՀ նախագահը շեշտեց, որ օրինակ՝ Չեխիան Եվրոպայում առաջիններից մեկն էր, որը անցել է թվային հեռարձակման եւ շատ կարեւոր է համագործակցությունը այդ երկրի հետ տեխնիկականփորձի փոխանակման առումով։ «Կարեւոր է թվայնացման գործընթացին համահունչ մեր աշխատանքները կազմակերպելը, ինչպես նաեւ աջակցելը,որ Հայաստանի հեռուստաընկերությունները գործընթացից ետ չմնան։ Թվայնացման գործընթացը մեր երկրում ընթացքի մեջ է,հեռուստաընկերությունների մեծ մասը արդեն պատրաստ է անցնել թվային հեռարձակման 2015թ հունիսի 1-ից»,- նշեց ՀՌԱՀ նախագահը:
Տարբեր երկրների հեռուստաընկերությունների հետ համագործակցությունը Գագիկ Բունիաթյանը կարեւորեց նաեւ սեփական արտադրանքը այդ երկրներում ներկայացնելու, նոր շուկա մուտք գործելու առումով։
Նշենք, որ Իրան այցելության ժամանակ հայկական պատվիրակությունը,(ընդգրկված էին հայկական հեռուստաընկերություններիներկայացուցիչները՝ Հանրային հեռուստաընկերություն, «Արմենիա ԹիՎի»,Հայկական երկրորդ, «Կենտրոն ԹիՎի», «Երկիր Մեդիա») Գագիկ Բունիաթյանի գլխավորությամբ հանդիպումներ է ունեցել հեռարձակմանոլորտը կարգավորող մարմնի ներկայացուցիչների, իրանական հեռուստաընկերությունների ղեկավարների, Իրանի ԻսլամականՀանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակի, Սպահանի քաղաքապետի, ինչպես նաեւ Սպահանի Սուրբ ԱմենափրկչեանՎանքի առաջնորդի եւ Իրանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:




























