Սիրիական Հալեպում ռազմական գործողությունների արդյունքում վիրավոր զինծառայողների թվում կան նաեւ հայեր: Այս մասին հաղորդում է Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ վիրավորվել է չորս հայ զինծառայող:

Փետրվարի 27-ին Հալեպի քաղաքապետարանի մոտ դիպուկահարի կրակոցից պարանոցի շրջանում վիրավորվել է Ժագո Պաղջեչյանը: Բուժօգնություն ստանալով՝ նա դուրս է գրվել հիվանդանոցից: Փետրվարի 26-ին  ռազմական գործողությունների արդյունքում Հալեպի ծայրամասում վիրավորվել է Սարո Մատարյանը: Փետրվարի 14-ին վիրավորվել է նաեւ 1994թ ծնված Սաղո Սեֆերյանը: Վերջինս տաս ամսվա զինծառայության ընթացքում արդեն երրորդ անգամ է վիրավորվում: Հունվարի 30-ին Հալեպի մոտ գտնվող Տիյարա գյուղում տեղի ունեցած պայթյունի արդյունքում վնասվել է 20-ամյա զինծառայող Կարեն Պարսամյանը, ով բեկորային վնասվածքներ է ստացել: