Ամերիկացի գիտնականները պարզել են, թե ինչպես են  արու այծերը գրավում էգերին, հաղորդվում է հոդվածում: Գիտնականներն ուսումնասիրել են այծի ֆերոմոնները եւ էգերի արձագանքը դրանց: Պարզվել է, որ ֆերոմոնները ոչ թե կենդանիների մեզում են, այլ նրանց  բրդի մեջ: Դրանով էլ բացատրվում է այծերի յուրօրինակ հոտը: 

Ուսումնասիրողները պարզել են, որ ֆերոմոններում պարունակվող  թթվահոտ բաղադրիչը ակտիվացնում է էգ այծերի վերարտադրողական համակարգը, որոնք գտնվում են վերջինիս ազդեցության տակ: Ամենից շատ ֆերոմոններ արտադրվում է կենդանիների գլխի հատվածում, հաղորդում է Gazeta.ru-ն:  Կաթնասունների ֆերոմոնների ուսումնասիրությունը վերաբերում է նաեւ մարդուն, որը նույնպես ունի սեռական վարքի վրա ազդող  ֆերոմոններ: