Կիպրոսի բոլոր նախարարները կառավարության նիստի ժամանակ երկրի նախագահ Նիկոս Անաստասիադիսին հրաժարականի դիմումներ են ներկայացրել՝ իշխող կոալիցիայից Դեմոկրատական կուսակցության դուրս գալուց հետո:

Կիպրոսի ԱԳ նախարար Իոաննիս Կասուլիդիսի խոսքով՝ Կիպրոսի նախագահը խնդրել է նախարարներին իրենց պաշտոններում մնալ մինչեւ մարտի 15-ը, մինչեւ ինքը որոշի, թե ինչ պետք է անի նախարարների հրաժարականի դեպքում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով հունական լրատվամիջոցները:

Իշխող կոալիցիայի փլուզման եւ կառավարական ճգնաժամի պատճառը եղել է կոալիցիայի ներսում Դեմոկրատական կուսակցության ղեկավարության անհամաձայնությունը թուրքական կողմի հետ Կիպրոսի խնդրի կարգավորման բանակցությունների վերսկսման պայմանները:

Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին տեղի է ունեցել Անաստասիադիսի եւ թուրք-կիպրացիների առաջնորդ Դերվիշ Էրողլուի պաշտոնական հանդիպումը, որով վերսկսվել է 2012-ի գարնանը դադարած երկխոսությունը: