ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կրկին կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին պահպանել հրադադարի ռեժիմը:
«Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունները պետք է շարունակեն օլիմպիական հրադադարը ու հարգեն հրադադարի ռեժիմը: Մահերը չափազանց շատ են: Համաձայն չե՞ք»,-գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում:



























