Եթե մարտի 1-ի իրադարձությունների հարցերով ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովը ցանկանում էր դրանց վերաբերյալ հարցաքննել Լեւոն Տեր-Պետրոսյանին, թող հարցաքննեին մյուս երկու նախագահներին եւս: Այս մասին այսօր կայացած խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, ով հանդես է եկել մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ:

«Ես ինքս այն ժամանակ այնպիսի վայրերում էի, որոնք այնքան էլ հեռու չեն, ուստի մանրամասներ չգիտեմ: Սակայն եթե այն հանձնաժողովը չէր հրավիրել մյուս երկու նախագահներին, նշանակում է, որ Տեր-Պետրոսյանը ճիշտ էր արել, որ չէր եկել»,-ասել է Ջհանգիրանը:

Ըստ նրա՝ նոր հանձնաժողով ստեղծելու գաղափարը միայն քաղաքական չէ: «Կարեւոր է պատասխանատվության ենթարկել յուրաքանչյուր իրավախախտի: Եթե ինչպես պնդվում է վիրավորվել էր 220 մարդ, ապա ինչո՞ւ մեղավորներից ոչ մեկ մինչեւ հիմա չի պատժվել: Եթե մարդիկ ապօրինի զենք են պահել, որտե՞ղ են քրեական գործերը: Ստացվում է, որ ձերբակալել են միայն մեկ մարդու՝ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը՝ մետաղե ձող ունենալու համար»,-ընդգծել է Ջհանգիրյանը: Նա նաեւ հույս է հայտնել, որ իշխանությունները դեռեւս կամք կդրսեւորեն ՝ խնդիրը վերջնականապես լուծելու: