Ընդդիմությունը չի կատարել ԵՄ երեք երկրների արտգործնախարարների միջնորդությամբ կնքված համաձայնությունը: Այս մասին Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում փետրվարի 28-ի մամուլի ասուլիսում հայտնել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը: «Ես հավատում էի միջազգային միջնորդների պարկեշտությանը` ընդդիմության հետ համաձայնագիր ստորագրելիս»,- հայտնել է Յանուկովիչը:
Նա նաեւ առաջարկել է համազգային հանրաքվե անցկացնել, որի հարցերը պետք է որոշեն քաղաքացիական հասարակության եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
«Ուկրաինայի ներկայիս դրությունը Արեւմուտքի անպատասխանատու քաղաքականության հետեւանքն է: Ես Կիեւի ողբերգական իրադարձությունների անկողմնակալ քննություն եմ պահանջում` իշխանության, ընդդիմության եւ Եվրոպայի խորհրդի մասնակցությամբ»,- հայտնել է Յանուկովիչը:




























