Սեւծովյան նավատորմի զրահատեխնիկայի տեղաշարժը Ղրիմում լիովին համապատասխանում է Կիեւի հետ համաձայնագրին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարը:
«Ուկրաինական կողմին փոխանցվել է նաեւ ռուսական ԱԳՆ պատասխան նոտան՝ կապված Ղրիմում Սեւծովյան նավատորմի զրահատեխնիկայի տեղաշարժի հետ, ինչը լիովին համապատասխանում է ռուս-ուկրաինական համաձայնագրերին»,-հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով ռուսական գերատեսչությունը:
Բացի այդ, Մոսկվան Ղրիմի վերաբերյալ անհապաղ երկկողմ խորհրդակցությունների կարիք չի տեսնում, ինչին պնդում են ուկրաինական իշխանությունները:




























