Ես Ռուսաստանում եմ հայտնվել հայրենասեր սպաների շնորհիվ, որոնք կատարեցին իրենց պարտքը եւ պահպանեցին իմ կյանքը:  Այս մասին Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում փետրվարի 28-ի մամուլի ասուլիսում հայտնել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը:

«Կիեւից ես Խարկով տեղափոխվեցի, Կիեւում ինքնաձիգից կրակել էին ինձ վրա: Փետրվարի 22-ին  տեղեկություն հայտնվեց, որ  Խարկով են սկսում ժամանել զինված մարդիկ, եւ  ես որոշեցի Լուգանսկ մեկնել, սակայն ավելի ուշ սպառնալիքների պատճառով ստիպված էի Դոնեցկ տեղափոխվել, իսկ հետո` Ղրիմ»,- հայտնել է Յանուկովիչը:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես է Դոնի Ռոստովում հայտնվել, ապա, ըստ Յանուկովիչի, այստեղ է ապրում իր վաղեմի ընկերը, եւ ինքը նրա մոտ էր ապաստան գտել: