ԵՄ կենտրոնը եւ AEGEE Հայաստանը մեկնարկել են Էռասմուզ գումարած (Erasmus+) ծրագրի տեղեկատվական օրերի շարքը: ԵՄ կենտրոնի ղեկավար Էհթել Հալլիստեն նշել է, որ Էռասմուզ+-ը հայ ուսանողների համար հրաշալի հնարավորություն է փոխելու միջավայրն ու նոր բան սովորելու: «Էռասմուզ+-ը համատեղում է երեք հիմնական փորձառություն. Տարբեր մշակութային միջավայրում ապրելու, տարբերվող մոտեցմամբ ուսանելու եւ նոր ընկերներ ձեռք բերելու հնարավորություններ», ասել է տիկին Հալլիստեն:
Ավելի քան 60 հայ ուսանողներ, ակտիվիստներ Հայաստանի տարբեր շրջաններից եւ քաղաքացիական հասարակության երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ հնարավորություն են ունեցել բացահայտելու Եվրոպական միության տրամադրած կրթական եւ դասընթացային նոր հնարավորությունները:
Այս միջոցառումների նպատակը հայ ուսանողների եւ քաղաքացիական հասարակության երիտասարդական կազմակերպությունների շրջանում իրազեկվածության բարձրացումն է ԵՄ կողմից տրամադրվող կրթական ու դասընթացային նոր հնարավորությունների մասին:
Նշենք, որ ծրագրի տեւողությունը երկու տարի է, այն իրականացվում է «GOPA-Cartermill S.A»-ի կողմից՝ «ALTAIR Asesores» եւ «Ֆայնբերգ» ընկերությունների հետ համատեղ։



























