Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միությունների նախաձեռնությամբ մարտի 1-ին, ժամը 10:30-ին, Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում կկատարվի հոգեհանգստյան կարգ սահմանապահ Արմեն Հովհաննիսյանի մահվան քառասուներորդ օրվա, մարտի 1-ի անմեղ զոհերի եւ Արցախյան շարժման ժամանակ նահատակված հայորդիների հիշատակին:
Այս մասին հաղորդում է Արարատյան հայրապետական թեմի մամլո դիվանը:




























