Ցանկացած ռազմական գործողություններ այս իրավիճակում անթույլատրելի են եւ ես մտադիր չեմ ռազմական աջակցության դիմել: Այս մասին փետրվարի 28-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վիկտոր Յանուկովիչը՝ Ուկրաինային սահմանակից Դոնի Ռոստով քաղաքում:
Յանուկովիչը հայտարարել է, որ կվերադառնա երկիր, երբ ապահովվի իր ու իր ընտանիքի անվտանգությունը. «Ես կվերադառնամ, երբ ապահովվի իմ ու ընտանիքիս անվտանգությունը»:
Նա նաեւ ընդգծել է, որ չի քննադատում պատգամավորներին, որոնց ինքնաձիգերի ներքո ստիպել են նման որոշում կայացնել:
Յանուկովիչը նաեւ ընդգծել է, որ չի հանդիպել Ռուսաստանի նախագահին, այլ հեռախոսազրույց է ունեցել:




























