Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողներից մեկը, փետրվարի 27-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Ջրվեժ գյուղի 3-րդ այգետարածքով անցնելիս նկատել է մի քաղաքացու, որը փորձում էր բացել առանձնատներից մեկի դարպասի փականը: Նկատելով ոստիկանին` անծանոթը դիմել է փախուստի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ փախուստի դիմած անձը 1974 թ. ծնված Աբրահամ Ա.-ն է:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` Աբրահամ Ա.-ն փետրվարի 27-ին, ժամը 20.15-ին, Երեւան քաղաքի Ն. Ստեփանյան փողոցից բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին, այնուհետեւ հանձնվել Կոտայքի քննչական բաժանմունք:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական բաժանմունք: