Ես Տիմոշենկոյին վատը չեմ ցանկանում, սակայն Ռուսաստանի հետ համաձայնագրի պատճառով Ուկրաինան կրել է 20 մլրդ դոլարի կորուստ: Այս մասին փետրվարի 28-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վիկտոր Յանուկովիչը՝ Ուկրաինային սահմանակից Դոնի Ռոստով քաղաքում:
«Ես չէի ցանկանում նրան չարիք ու միշտ էլ այդ մասին ասել եմ: Ես անձամբ նրա դեմ բան չունեմ, սակայն այդ համաձայնագիրը, որը նա ստորագրել է, 20 մլրդ դոլարի կորուստ է պատճառել: Նա դա շատ լավ գիտի»,-հավաստիացրել է Յանուկովիչը:
Կապված Տիմոշենկոյի քաղաքական ապագայի հետ՝ Յանուկովիչը նշել է, որ այդ հարցը պետք է որոշի ուկրաինական ժողովուրդը:




























