Կալինինգրադի կենդանաբանական այգում թափառական շների ոհմակը գզել է 5 կենգուրուների՝ իրենց ձագերով: Շները այգու տարածք են մտել ցանկապատից տակից անցք բացելով: Տուժել են երկու որձ եւ երեք էգ կենգուրուներ՝ իրենց ձագերով: Շները նրանց գզելով մահվան դուռն են հասցրել ոչ թե այն պատճառով, որ քաղցած են եղել, այլ աշխատել է որսորդական բնազդը»,-պատմել է այգու կենդանաբույժ Սվետլանա Յարովան:
Նրա խոսքով՝ շների հաչոցի վրա եկել են պահակները, բայց արդեն ուշ է եղել: «Մեզ մոտ սա առաջին դեպքը չէ, որ թափառական շները վնասում են գազաններին: Նախորդ տարիներին նույնկերպ սատկեցին եղնիկն ու լաման»,-ասել է Յարովան:




























