Ես կտրականապես դեմ եմ Ռուսաստանի ռազմական միջամտությանը: Այս մասին փետրվարի 28-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վիկտոր Յանուկովիչը՝ Ուկրաինային սահմանակից Դոնի Ռոստով քաղաքում:
«Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է ու ես զարմացած եմ, որ Պուտինը, իմանալով դրա բնույթը, մինչեւ հիմա զուսպ ու լուռ է: Ուկրաինայի ու Ռուսաստանի միջեւ եղած համաձայնագրերի համաձայն՝ Ռուսաստանը իրավունք ունի գործելու: Կարծում եմ, որ Ռուսաստանը պետք է ու պարտավոր է գործել»,-ընդգծել է Յանուկովիչը, հավելելով, որ Ռուսաստանը պարտավոր է գործել ստեղծված իրավիճակում:
Յանուկովիչը հաղորդել է, որ մշտապես երկխոսել է Պուտինի հետ, սակայն գլխավոր հարցերը տնտեսական բնույթի էին:




























