Ես հաշիվներ եւ սեփականություն չունեմ արտերկրում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 28-ին, Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի գահընկեց արված նախագահ Վիկտոր Յանուկովիչը:

«Ինչ վերաբերում է արտերկրում դրամական միջոցներին եւ սեփականությանը, ես այդպիսիք երբեք չեմ ունեցել»,-ասել է նա՝ ընդգծելով, որ միշտ հայտարարագրել է իր եկամուտներն ու սեփականությունը:

Յանուկովիչի խոսքով՝ ինքը Մեժիգոյեում տուն է գնել 3,2 մլն դոլարով տուն է գնել իր մաքուր խնայողությունների հաշվին: Այդ տունը, ըստ նրա, իր համար եւ գրասենյակ էր եւ աշխատավայր: