Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհուրդը Ղրիմում հակամարտության կարգավորման պլան է մշակել: Այս մասին հայտարարել է Խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբին:
«Մենք գործողությունների պլան ենք մշակել, որպեսզի թույլ չտանք անջատողական սցենարներ»,-հայտարարել է Բարուբին բրիֆինգի ժամանակ:
Նրա խոսքով՝ հիմա չի կարելի բարձրաձայնել այդ պլանի մանրամասները, քանի որ դա կդժվարացնի դրա իրագործումը: Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ նաեւ միջազգային գործընկերներին այդ կարգավորման մեջ ներգրավելու պլան է մշակվել, հաղորդում է «RBK-Ուկրաինան»:
Պարուբին նաեւ հայտնել է, որ արդեն պարզվել է, որ ղրիմցիները ոչ մի կապ չունեն Ղրիմում հակամարտությանը, բացառությամբ ոչ մեծ խմբերի: Նա նշել է, որ հակամարտությունը սրում են ՌԴ սեւծովյան նավատորմի հագուստները փոխած զինվորները:




























