Երեւանի Մամիկոնյանց եւ Շահսուվարյան փողոցների խաչմերուկում, փետրվարի 27-ին, ժամը 11.40-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 2-ամյա տղային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: