Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները, փետրվարի 27-ին, ժամը 14.35-ին, Երանոս գյուղից բերման են ենթարկել ՌԴ Ինտերպոլի ԱԿԲ կողմից միջազգային հետախուզման մեջ գտնվող, 22-ամյա Բենիկ Պ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2013 թ. սեպտեմբերի 16-ից ՌԴ Զաբայկալյան մարզի Ագինսկի շրջանի դատարանի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով /գողություն/ նախատեսված հանցագործություն կատարելու համար: