Իտալիայում, տնտեսական խնդիրների պատճառով, փակվում է այն ռեստորանը, որտեղ հայտնագործել են հայտնի դեսերտ տիրամիսուն:

Հաղորդվում է, որ 1939 թվականին Տրեվիզոյում բացված այս հաստատությունը կփակվի մարտի վերջին՝ սեփականատերերի ֆինանսական դժվարությունների պատճառով: Ռեստորանային ոլորտի մասնագետները նշում են, որ սեփականատերերը որոշել են փակել Alle Beccherie-ը, քանի որ այն կորցրել է իր շուքը եւ նվազեցվել է իր ռեյտինգը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Rai News 24-ը:

Համարվում է, որ հայտնի իտալական դեսերտ տիրամիսուի բաղադրատոմսը, որը թարգմանաբար նշանակում է «ինձ վեր բարձրացրու», ստեղծվել է 1960-ականներին վերջին հենց Alle Beccherie ռեստորանում: Նրա հեղինակը հրուշակագործ Ռոբերտո Լինգուանոտո: