Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից, փետրվարի 10-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 48-ամյա Գայանե Շ.-ն եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 12.30-ից մինչեւ 17.10-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով մուտքի դռան փականը բացելով, բնակարանից գողացել են 30.000 ռուբլի, 200 դոլար, 100 եվրո, ոսկյա եւ արծաթյա զարդեր, բջջային հեռախոս, «Նեթբուք» համակարգիչ եւ ոսկյա ժամացույց` պատճառելով 2.600.000 դրամի վնաս:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է փետրվարի 18-ին բնակարանային գողություն կատարելու համար ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման ենթարկված, 37-ամյա Հայկ Ս.-ն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

Փետրվարի 11-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1937 թ. ծնված Ասյա Ա.-ն եւ հայտնել, որ իր բնակարանի դռան փականը փչացրել են, իսկ հարեւանները նկատել են կասկածելի տղամարդկանց` շենքից դուրս գալիս:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 11.00-ից 13.00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ փորձել են բացել Ասյա Ա.-ի բնակարանի մուտքի դուռը, սակայն չեն կարողացել հանցանքն ավարտին հասցնել:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է փետրվարի 18-ին բնակարանային գողություն կատարելու համար ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման ենթարկված, 37-ամյա Հայկ Ս.-ն:

Կատարվում է նախաքննություն: