Հիվանդանոցից, փետրվարի 27-ին, ժամը 19.55-ին, ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային տարբեր վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 62-ամյա Շողան Խ.-ն, 39-ամյա Դավիթ Ի.-ն, 32-ամյա Օվսաննա Շ.-ն եւ 58-ամյա Մարգարիտ Խ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին Օվսաննա Շ.-ն հաղորդում է տվել, որ մորաքրոջ որդին` 27-ամյա Գագիկ Ց.-ն, իր անվամբ գրանցված «ՏՕԶ-Բ» տիպի 16 մմ տրամաչափի զենքով եկել է իրենց տուն եւ կրակել իրենց ուղղությամբ:
Զենքն առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության:
Ժամը 22.00-ին Գագիկ Ց.-ն բերման է ենթարկվել բաժին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:




























