Երեւանի Գրիբոյեդովի եւ Ադոնցի փողոցների խաչմերուկում, փետրվարի 27-ին, ժամը 21.00-ին, իրար են բախվել «Միցուբիշի» եւ «ԶԻԼ-4502» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Միցուբիշի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: