Երեւանի Հ. Քոչարի փողոցի թիվ 24 շենքի մոտ, փետրվարի 27-ին, ժամը 21.50-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 69-ամյա տղամարդուն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: