Երեւանի Կիեւյան փողոցի թիվ 1 հասցեի մոտ, այսօր՝ փետրվարի 28-ին, ժամը 01.00-ին, իրար են բախվել «Ֆորդ» եւ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով «Ֆորդ»-ի 3 ուղեւորները եւ «Ֆոլքսվագեն»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: