Չարագործը որոշել էր զինված հարձակում կատարել Պրահայում գարեջրատան վրա: Սակայն չկայացած գողի ավարը սահմանափակվել է ինչ-որ մեկի գավաթ գարեջրով: Հաստատության աշխատակիցներն ու այցելուները խուճապի չեն մատնվել:
Ատրճանակով զինված հանցագործը ներխուժել է գարեջրատուն ու բղավել. «Սա գողություն է»: Նա պատրաստվում էր թալանել դրամարկղն ու այցլուների թանկարժեք իրերը: Սակայն այցելուները չեն վախեցել ու իրենց պահել այնպես, ինչին ավազակը չէր սպասում:
Տեսախցիկները գրանցել են, թե ինչպես է հանցագործը զենքն ուղղում այցելուների վրա: Ի պատասխան ոչ մի արձագանք. ոչ ոք չի թաքնվում, իսկ կին բարմենը չի շտապում բացել դրամարկղը: Չարագործը խառնվում է իրար:
«Մենք նայեցինք նրան որպես հիմար. Դրսում գրեթե գիշեր էր, նա արեւային ակնոցներ էր կրում: Դրամարկղի գումարն էլ մի քանի ժամ առաջ էին տարել: Նրան ոչինչ չէր մնում, քան վերցնել ինչ-որ մեկի գարեջրի գավաթն ու փախչել»,- պատմել է հաստատության աշխատակիցը, հաղորդում է «Vesti.ru»-ն:
Սակայն բարի աշխատակիցն ու այցելուն նետվել են նրա ետեւից: Ատրճանակից կրակոցը խափանվել է: Հանցագործին հաջողվել է փախչել, սակայն հայտնվել է պարեկային ոստիկանների ձեռքում:
Թեեւ տուժել է միայն այն տղամարդը, ում գարեջուրը հանցագործը տարել էր, նրան միեւնույնն է մեղադրում են «կողոպուտի» մեջ: Նման հանցագործության համար չեխական օրենքները նախատեսում են մինչեւ 10 տարվա ազատազրկում:




























