Բրիտանական ոստիկանությունը կալանավորել է 31-ամյա սերիական մարդասպան կնոջը՝ Ջոանա Դեննեհին, որը վերջին 10 օրում Փիթերբորոյում դանակով սպանել է 3 տղամարդկանց: Կնոջն սպառնում է 40 տարուց մինչեւ ցմահ ազատազրկում: Նա դատարանում շատ ազատ է պահել իրեն եւ ծիծաղել է: Կինը հայտարարել է, որ իր զոհերին սպանել է հաճույքի համար, հաղորդում է Mirror-ը:
Ջոանան պատմել է, որ ցանկացել է նմանվել Քվենտին Տարանտինոյի «Սպանելով Բիլին» ֆիլմի Ումա Թուրմանի հերոսուհուն, ինչպես նաեւ «Տերմինատոր» ֆիլմի «այն կնոջը»:
Բացի երեք սպանություններից կնոջը մեղադրանք է առաջադրվել պատահական երկու անցորդների դանակով վնասելու համար, հաղորդում է Vesti.ru-ն:
Կնոջ փաստաբանը նշել է, որ բոլոր տղամարդիկ, որոնց դանակահարել է Ջոանան, նրա ծանոթներն են եղել:




























