Պարզվում է, որ մարդն իսկապես խիղճ ունի: Նման եզրակացության են հանգել Օքսֆորդի համալսարանի գիտնականները: Դա ուղեղի մի հատված է, որն անվանում են «դիմաճակատային բեւեռ»: Հենց նա է պատասխանատու չարի եւ բարու գիտակցման համար, հեռու է պահում սխալ որոշումների կայացումից, գնահատում է ոչ միանշանակ իրավիճակներից ելքի վարկածները:

Հետազոտությունները հաստատվել են երկու տարբեր եղանակներով մարդու ուղեղի սքանավորումից հետո: Սա մարդու նյարդային հյուսվածքի փոքրիկ գունդ է, որը գտնվում է անմիջապես հոնքերի հետեւում: Հատկանշական է, որ տարբեր մարդկանց մոտ այս հատվածի մեծությունը տարբեր է: Գիտնականները դեռ դժվարանում են պատասխանել՝ արդյոք ազդում է դրա մեծություն մարդու խղճի վրա, հաղորդում է Novoston.com-ը:

Հետաքրքիր է նշել, որ մարդը նման երկու օրգան ունի՝ ամեն հոնքի հետեւում: Հնարավոր է դրանք են ապահովում մեր գլխում ներքին ձայնը՝ երբեմն վիճահարույց, երբեմն հակասական մտքեր կազմելով: