Ամերիկյան Քենթուքի նահանգի թանգարանի ղեկավարությունը փետրվարի 27-ին հայտարարել է Նոյան տապանի կրկնօրինակը կառուցելու մասին՝ օրիգինալ չափերով: Այս մասին նշվում է քրիստոնեական միսիոներական ընկերակցության կայքում:

Հաղորդվում է, որ արդեն բավարար քանակի գումար է հավաքվել նախագծի մեկնարկի համար: Նշվում է, որ առաջին փուլի համար կպահանջվի մոտ 73 մլն դոլար: Պաշտոնապես շինարարությունը կսկսվի այս տարվա մայիսին: Սպասվում է, որ 2016-ին Նոյան տապանը պատրաստ կլինի:

150 մետր երկարություն ունեցող տապանը կկառուցվի Քենթուքի նահանգի Ուիլյմսթաուն քաղաքում: Կազմակերպիչները Նոյան տապանի շուրջը կենդանիներ կբերե, իսկ Աստվածաշնչում նկարագրվող որոշ կենդանիների մեխանիկական կրկնօրինակները կտեղադրեն, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ը: