NASA-ն պաշտոնապես հայտարարել է 715 նոր մոլորակների հայտնագործման մասին Արեգակնային համակարգի սահմաններից դուրս Kepler տիեզերական աստղադիտակի շնորհիվ: Նոր մոլորակները պտտվում են արեգակնային համակարգից դուրս 305-րդ աստղի շուրջ:
Մասնագետները նշում են, որ սա կարող են համարել մեր ժամանակների խոշորագույն բացահայտում:
NASA-ի զեկույցում նշվում է, որ չորս մոլորակներ մեծ են Երկրից, պտտվում են իրենց աստղերի շուրջ:
Աստղագետները կարծում են, որ այնտեղ աստղերի ջերմությունը ջուրը պահում է հեղուկ վիճակում, այնպես որ հնարավոր են նաեւ կենսական պայմաններ:
Մեկ մոլորալ այդ միջավայրում ստացել է Kepler-296f անունը, պտտվում է Արեգակից երկու անգամ փոքր աստղի շուրջ, սակայն դեռ պարզ չէ գազային է մոլորակը, թե պատված է ջրային խոր ծածկությով, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:



























