Նյու Յորքում տեղի է ունենում Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստը: Այս մասին Facebook-ի իր պաշտոնական էջում գրել է Ամերիկայի ուկրաինական կոնգրեսի կոմիտեն, հաղորդում է Censor.net-ը:
Նշվում է, որ Ռուսաստանը փորձում է արգելափակել այդ նիստը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը:




























