Ուկրաինայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ռուսական կողմին: Ուկրաինայի ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ փաստաթղթում բողոք է հայտնվում կապված Ուկրաինայի օդային տարածքը խախտելու եւ Ուկրաինայում Սեւծովյան նավատորմի գտնվելու պայմանների մասին համաձայնագրին չհետեւելու հետ:
Նախարարությունում ընդգծում են, որ Ուկրաինան չի դիմել ժամանակավորապես Ուկրաինայի տարածքում գտնվողն Ռուսաստանին ՌԴ Սեւծովյան նավատորմի ռազմական ստորաբաժանումների օգտագործման մասին որեւէ առաջարկով կամ խնդրանքով՝ հասարակական կարգը պահպանելու, որեւէ հակաահաբեկչական կամ այլ ուժային միջոցների դիմելու համար:
Ուկրաինայի ԱԳՆ-ն հաստատել է իր պահանջը կապված ՌԴ Սեւծովյան նավատորմի զինծառայողների եւ զրահատեխնիկայի անհապաղ իր նախկին դիրքերը վերադառնալու հետ:
Ավելի վաղ Liga-ն հայտնել էր, որ Ղրիմում ականատեսները տեսանկարահանել էին բանակային ուղղաթիռների խմբերի (ենթադրաբար ՄԻ-24), որոնք շարժվում էին Սեւաստոպոլից 25 կմ հեռավորության վրա գտնվող Բելբեկի օդանավակայանի ուղղությամբ:



























