Ղրիմում Ուկրաինայի ՆԳՆ-ի Գլխավոր վարչության պետ Վալերի Ռադչենկոն եւ Սեւաստոպոլի ՆԳՆ-ի վարչության պետ Ալեքսանդր Գոնչարեւը պաշտոնանկ են արվել: Այդ մասին հաղորդում է Ուկրաինայի ՆԳՆ-ի պաշտոնական կայքը: 

Իրենց պաշտոններից զրկվել են նաեւ Լուգանսկ, Սոմսկ, Ժիտոմիրսկ, Չերնիգովսկ, Զապորոժիե, Խմելվիցկայա եւ Վինիցկի մարզերի վարչությունների պետերը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Ներքին գործերի նախարարը Ուկրաինայի կառավարության քննարկմանն է ուղարկել նյութեր` ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վիկտոր Բորիսովիչ Դուբովիկին Ուկրաինայի ներքին գործերի նախարարի առաջին տեղակալի եւ ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վիկտոր Իվանովիչ Ռատուշնյակին Ուկրաինայի ներքին գործերի տեղակալի պաշտոններից ազատելու վերաբերյալ», - ասվում է հաղորդագրության մեջ:

Ուկրաինայի ներքին գործերի նախարարի տեղակալների պաշտոններում առաջարկում են նշանակել գեներալ լեյտենանտ Սերգեյ Յարովին եւ Նիկոլայ Վելիչկովիչին: