Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 28-ին, ժամը 22.35-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ թաղապետարանի դիմաց, տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ իրար են բախվել թիվ 35 երթուղու «ԳԱԶԵԼ» մակնիշի 1747 S համարանիշի եւ թիվ 52 երթուղու 1616 S համարանիշի «ԳԱԶԵԼ» ավտոմեքենաները, որի հետեւանքով թիվ 35 երթուղու ուղեւոր Գ. Զ.-ը հոսպիտալացվել է: