Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 28-ին, ժամը 20.15-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Սիսիան - Երեւան հատվածի 18-րդ կմ-ում՝ Սառնակունք գյուղի մոտակայքում, «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ (կունգ ամենագնաց):

Հրշեջ-փրկարարները «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի 652 LD 61 համարանիշով ավտոմեքենան (վարորդ Ա. Մ.) դուրս են բերել արգելափակումից:

Փետրվարի 28-ին, ժամը 18.19-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի նախկին օդանավակայանի մոտակայքում բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Մերսեդես» մակնիշի 736 ԼՕ 67 համարանիշի բեռանատար ավտոմեքենան (վարորդ` Մ. Ղ.):

Փետրվարի 28-ին, ժամը 16.37-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք - Քարվաճառ ավտոճանապարհի հատվածում` ոսկու հանքերի մոտակայքում, ավտոմեքնաները արգելափակվել են ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթեւեկելի հատված են դուրս բերել թվով 12 ավտոմեքենա: