Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 28-ին, ժամը 13.41-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Քեթի գյուղում այրվում են տակառներ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 1-ին փողոցի թիվ 17 տան բակում «ԶԻԼ» մակնիշի 33 ՕP 129 համարանիշի (նախատեսված է վառելիք տեղափոխելու համար) ավտոմեքենայի կցորդի հատվածում 24-ամյա Կ. Մ.-ն եւ 55-ամյա Ա. Հ.-ն իրականացրել են եռակցման աշխատանքներ, ինչից առաջած ջերմության հետեւանքով 4 տոննա տարողությամբ վառելիքի տարայի արտաքին տեսքը դեֆորմացվել է, իսկ Կ.Մ.-ը եւ Ա. Հ.-ը, ցած նետվելով տարայի վրայից, ստորին վերջույթների հատվածում ստացել են կոտրվածքներ:

Տուժածները տեղափոխվել են Գյումրիի Բբժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հովացման աշխատանքներ: