Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 28-ին, ժամը 19.25-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի 76ա շենքի 3-րդ հարկում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսակովի փողոցի թիվ 76բ շենքի բնակարաններից մեկի պատշգամբում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.46-ին, մարվել` 19.54-ին: Արվել է պատշգամբի կախովի առաստաղը (6 քմ) եւ մեկ միկրոալիքային վառարան: