Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 28-ին, ժամը 19.56-ին ահազանգ է ստացվել, որ Մ-10 միջպետական ավտոճանապարհի Նորադուզ-Երանոս հատվածում տեղի է ունեցել ավտովթար, զոհեր եւ տուժածներ չկան. ավտոմեքենան կողաշրջվել է, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթեւեկելի հատված են դուրս բերել «ԳԱԶել» մակնիշի 947 LD 61 համարանիշի ավտոմեքենան:




























